Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Փարիզի ջանքերն անբավարար է որ…

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Փարիզի ջանքերն անբավարար է որակել եվրոպական ինքնիշխանության նպատակին հասնելու համար։

«Ֆրանսիայի նախագահը բազմիցս և իրավացիորեն խոսել է եվրոպական ինքնիշխանության մեր ձգտումների մասին: Այս մասին խոսող յուրաքանչյուր ոք պետք է համապատասխանաբար գործի իր սեփական երկրում: Ցավոք Ֆրանսիայի ջանքերը բավարար չեն այս նպատակին հասնելու համար», — այս մասին Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է Deutschlandfunk ռադիոկայանի եթերում:

2025 թվականի նոյեմբերին Բունդեսթագը Գերմանիայի 2026 թվականի պաշտպանական բյուջեն մեծացրել է մինչև մոտավորապես 108 միլիարդ եվրո։ Միջոցները հիմնականում կօգտագործվեն ռազմական տեխնիկայի և զինամթերքի ձեռքբերման համար, որոնց զգալի մասը կֆինանսավորվի վարկերի միջոցով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով