‼️ ՀՀ ՔԿ-ից անդրադարձել են Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ փաստաբան Արսեն Բաբայանի հայտնած «երեք տարբեր փորձագիտական եզրակացություններին»՝ նշելով, որ դրանք չեն կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։
🗣️ ՔԿ-ից նշել են, որ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել էր փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվել էր տեսանյութերում վերջինիս պատկերված լինելու հանգամանքը։ |1lurer.am|
🔸 Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ ստացել է նախորդ տարվա նոյեմբերին իր կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները, որոնք հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։
❌ Արշակ սրբազանը ևս մեկ անգամ հերքեց իրեն վերագրվող տեսանյութերի իսկությունը՝ դրանց վերաբերյալ ներկայացնելով 4 հանգամանք: 🔸 Առաջինը նա նշեց այն, որ շրջանառված տեսագրությունների տարածման համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, և, նրա խոսքով, Քննչական կոմիտեն…
Թողնել պատասխան