🔻 Երևանի քաղաքապետարանը հաղորդում է, որ մայրաքաղաքում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը:
Գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված: Ընդհանուր առմամբ 2026թ. կիրականացվի 200 հազար քմ աշխատանք:
Նախ իրականացվում է երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո նոր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում: Երթևեկությունը անխափան կազմակերպելու նպատակով փոսային նորոգումները կազմակերպվում են գիշերային ժամերին։
Արդեն ապրիլ ամսից կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում
,- նշվում է հաղորդագրության մեջ:
Թողնել պատասխան