🇦🇲 Մեծ համաներու՞մ. ընդդիմության կարևոր առաջարկը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում նախաձեռնվելու է մեծ համաներում թե՜ վարչական, թե՜ քրեական գործերով։
Այս պահին առկա է վիճակագրություն, որ բանտերը գերծանրաբեռնված են ու բանտերում գտնվող մարդկանց կեսից ավելին չունի դատապարտյալի կարգավիճակ, այսինքն ինչ-որ քրեական գործի շրջանակներում խափանման միջոց է ընտրված կալանքը։ Այս մարդկանց պարագայում, վստահաբար, կախված հանցագործության տեսակից, կարելի է կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ։
Սա հետաքրքիր առաջարկ է ընդդիմության կողմից։ Իհարկե, կարևոր է նաև խոսելն այն մասին, որ համաներումը պետք է տարածվի բանտերում գտնվող այն մարդկանց վրա, որոնք իսկապես ունեն դրական բնութագիր։
@armgeopolitic

Թողնել պատասխան