Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ի…

🇦🇲 Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։
Գեղասահքի մրցաշարի սպորտային զույգերի պայքարում Ակոպովան ու Ռախմանինը 180.66 միավոր վաստակեցին կարճ ու ազատ ծրագրերի հանրագումարում։
🎵 Կարճ ծրագրին Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո ելույթ ունենալով՝ նրանք 12-րդն էին, իսկ ազատ ծրագրում հանդես եկան հնդիկ կոմպոզիտոր Ալա Ռահմանի երաժշտության ներքո ու գրանցեցին 14-րդ արդյունքը (114. 39 միավոր)։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով