Խաղաղության խորհուրդը որոշակի դեպքերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետԱյս մասին հայտարա…

Խաղաղության խորհուրդը որոշակի դեպքերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
ԱՄՆ նախագահին հարց են ուղղել Խաղաղության խորհրդի՝ փետրվարի 19-ին նախատեսվող առաջին նիստի և այն մասին՝ արդյոք Խաղաղության խորհուրդը կարող է դառնալ «ամենաազդեցիկ միջազգային կառույցը», ինչպես այն ավելի վաղ բնութագրել էր հենց Թրամփը։
«Կարծում եմ՝ այն կարող է դառնալ։ Աշխարհի բոլոր առաջնորդներն ահռելի գումար են ներդնում, և կարծում եմ՝ այն դուրս կգա Գազայի սահմաններից», — նշել է Թրամփը։
Նա հավելել է, որ իր ստեղծած կառույցը կհամագործակցի ՄԱԿ-ի հետ՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ՄԱԿ-ը «մեծ ներուժ ունի», սակայն չի օգտագործել այն։
«Կարծում եմ՝ նրանք (խմբ.՝ ՄԱԿ-ը) կարող են մի փոքր օգնել մեզ։ Բայց աշխարհի մեծագույն առաջնորդները միանում են Խաղաղության խորհրդին, և մենք որոշակի դեպքերում կհամագործակցենք ՄԱԿ-ի հետ», — ասել է նա։
Սպիտակ տան ղեկավարը չի նշել, թե ինչ հարցերի շուրջ են երկու կազմակերպությունները նախատեսում համագործակցել։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ կազմակերպության ներկայացուցիչները հրավեր չեն ստացել մասնակցելու փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի նիստին։ Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը նախատեսում է իր գործունեությունը համակարգել Խաղաղության խորհրդի հետ՝ հիմնականում Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ համակարգողի տեղակալ Ռամիզ Ալաքբարովի միջոցով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով