ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն անուղղակիորեն ներգրավված կլինի Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում, որոնք փետրվարի 17-ին ավելի ուշ անցկացվելու են Ժնևում
Այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
«Ես անուղղակիորեն ներգրավված կլինեմ այդ բանակցություններում, և դրանք շատ կարևոր են լինելու։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Իրանի հետ, որպես կանոն, շատ դժվար է բանակցել», — ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա նշել է, որ եթե Իրանը լավ բանակցող լիներ, ապա ԱՄՆ-ն հունիսին ստիպված չէր լինի B2 ռմբակոծիչներով հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։
«Հուսով եմ՝ այս անգամ նրանք ավելի խելամիտ կգտնվեն», — ասել է նա։
Թրամփը հավելել է, որ իր կարծիքով՝ Իրանը ցանկանում է համաձայնության հասնել միջուկային ծրագրի շուրջ։
«Չեմ կարծում, թե նրանք ցանկանում են բախվել համաձայնության չհասնելու հետևանքներին», — հավելել է նա։
Փետրվարի 16-ին Իրանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ կարծում է, որ միջուկային հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը դարձել է «ավելի իրատեսական»։

Թողնել պատասխան