Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդին Ժնևում հանդիպել է Իրա…

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդին Ժնևում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելու փետրվարի 17-ին Ժնևում կայանալիք Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի նախապատրաստական ​​աշխատանքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։Հանդիպման ընթացքում նախարարներն ընդգծել են փոխըմբռնման և կոնսենսուսի խթանման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը՝ այս բանակցությունների կողմերի նպատակներին և ձգտումներին համապատասխանող համաձայնության հասնելու համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով