Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է Հայաստա…

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Նշվում է, որ քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ժամանակ հայտարարվեց, որ Հայաստանը Միացյալ Նահանգներից 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ներ է ձեռք բերել ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով