«Այսօր առավոտյան ամերիկյան կողմը բանակցություններ է վարել Օմանի արտաքին գործերի նախարարի և ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ, և Իրանի դիրքորոշումը միջուկային (ծրագրի), պատժամիջոցների վերացման և ցանկացած համաձայնագրի շրջանակների վերաբերյալ փոխանցվել է ամերիկյան կողմին», — ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ բանակցությունների այս փուլը նախորդից տարբերվում է ԱԷՄԳ-ի տնօրենի հետ «իրանական և ամերիկյան կողմերի» խորհրդակցություններով։
Բաղային նաև հայտնել է, որ Ժնևում Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններն արդեն մեկնարկել են։ Իրանական պատվիրակության ղեկավարն է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը ներկայացնում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները։ Բանակցությունների միջնորդ է հանդիսանում Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին:
Թողնել պատասխան