Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հունաստան …

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հունաստան
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-֊ի թղթակիցն Աթենքից՝ պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան–Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Մարտին Ալեքսանյանը և այլք։
Այցը հագեցած օրակարգով է լինելու։ Նախատեսված են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի, Խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ։
Աթենքի առևտրաարդյունաբերական պալատում նախատեսված է հանդիպում Հունաստանի գործարար շրջանակի հետ։
ՀՀ նախագահը կհանդիպի նաև տեղի հայ համայնքին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով