Ֆրանսիական «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակությունի պատվիրակության հայաստանյան …

Ֆրանսիական «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակությունի պատվիրակության հայաստանյան այցի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի և կենտրոնի միջև փետրվարի 17-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ մինչ այդ «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնին ընդունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայաստանի ազգային պատկերասրահի հրավերով: Այցը միտված է խորացնելու Հայաստանի և Ֆրանսիայի առաջատար մշակութային հաստատությունների միջև գործընկերությունը, զարգացնելու մասնագիտական երկխոսությունը և ձևավորելու երկարաժամկետ համագործակցության հստակ օրակարգ։ Այցի շրջանակում իրականացվում է հագեցած մշակութային ծրագիր՝ ընդգրկելով Հայաստանի կարևորագույն թանգարանները, արվեստի կենտրոնները և մշակութային ժառանգության վայրերը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով