‼️ Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավճիռը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել:
🔸 «Այն փաստը, որ [նրանք] դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատավարության երաշխիքների հետ:
🔸 Տասնամյակներ շարունակ ԼՂ շուրջ հակամարտության զոհերը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարության, փոխհատուցման և երաշխիքների, որ այդպիսի հանցագործություններն այլևս չեն կրկնվի։ Այս դատապարտումները միջազգային իրավունքով հանցագործությունների բոլոր զոհերի համար վիրավորանք են»,- նշել է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը։ |armenpress.am|
Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը հայտարարել է, որ վերջինիս հանդեպ կայացրած դատավճիռն իրավաբանորեն անհիմն է։
Թողնել պատասխան