Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նա…

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։
Դատարանից նշել են, որ խափանման միջոցը վերացվել է դատախազությանը պարտավորեցնելու միջոցով։
«Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճառով նա չէր կարող ինքնուրույն վերացնել խափանման միջոցը։ Դատավորը պարտավորեցրել է դատախազությանը՝ վերացնել կիրառված խափանման միջոցը»,-ասել են դատարանից։
2025 թվականի նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով