ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական մի…

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշեց Սարգսյանը։

Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում Աջափնյակում կրակոցների մասին։ Նշվում է, որ կրակոցների հետևանքով կա մինչև 10 վիրավոր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով