⚖️ Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ԻՍՎ 18-հոգանոց անձնակազմի զոհվելու դեպքով դատական նիստում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի հետ նույն մեքենայում գտնված զինծառայող Երվանդ Արմանի Իսկանդարյանը, որը մինչ այս պահը դատակոչված միակ վկան է, որը պնդում է՝ հարվածից առաջ ինքն օդում ԱԹՍ չի տեսել եւ չի լսել։
🔸 Երվանդ Իսկանդարյանը նշված օրը եղել է մեղադրյալ Վերանյանի «Պիկապի» թափքում՝ որպես դիտորդ։ Այսինքն՝ նրա գործառույթը եղել է դիտարկել ճանապարհը, օդը, եւ որեւէ ռիսկի դեպքում տեղյակ պահել։ Իսկ «Պիկապը» եղել է զորքի ավտոշարասյան վերջապահը։
🗣 Իսկանդարյանն ասաց, որ թեեւ լսել է, որ Վերանյանին հայտնել են օդում ԱԹՍ-ի առկայության մասին, այդուհանդերձ, ինքը այն չի տեսել երկնքում։
ԻՍՎ անձնակազմի զոհվելու գործով հարցաքննված վկաներից միայն մեկն է պնդում՝ հարվածից առաջ օդում ԱԹՍ չի տեսել
⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձորի խաչմերուկում ԻՍՎ 18-հոգանոց անձնակազմի զոհվելու դեպքով դատական նիստում օրերս հարցաքննվել են ականատես Շալիկո Եղիազարյանն ու պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանը։ 🗣 «Էն ականատեսն ենք եղել, որ էդքան…
ԻՍՎ անձնակազմի զոհվելու գործով հարցաքննված վկաներից միայն մեկն է պնդում՝ հարվածից առաջ օդում ԱԹՍ չի տեսել — Infocom
44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքը հարվածել է Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի անձնակազմի «Ուրալին»․ զոհվել է 18 զինծառայող, 1-ը ստացել մարմնական վնասվածքներ։ Այդ դեպքի…
Թողնել պատասխան