Երևանում Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հ…

🔴 Երևանում Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ընդգծելով, որ նրանցից երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: 1 քաղաքացի մահացել է:
Նախարարությունը վիրավորների առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածել Աջափնյակում կրակոցների մասին։ Նշվում էր, որ կրակոցների հետևանքով կա մինչև 10 վիրավոր։
ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով