Ադրբեջանը ՀՀ տարածքների մխրճված հատվածներում բավականին լայնածավալ ամրաշինական աշ…

Ադրբեջանը ՀՀ տարածքների մխրճված հատվածներում բավականին լայնածավալ ամրաշինական աշխատանքներ է տանում. Տիգրան Աբրահամյան
■ Ես երբևէ չեմ լսել, որ Դ-30 հրետանային միջոցի հետ կապված մենք որևէ լուրջ խնդիրներ ունեցած լինենք որևէ փուլում: Եվ Փաշինյանի այդ ձևակերպումը կապում եմ ոչ թե լուրջ խնդրի կամ համակարգային լուծումների հետ, այլ, կարծում եմ, դա եղել է ինչ-որ դետալ՝ իրավիճակը սեփական ձևով ներկայացնելու և 44-օրյա պատերազմին հաջորդած իր ձախողումները որևէ ձևով արդարացնելու համար: Նրա՝ Դ-30-ի հետ կապված հայտարարությունը ոչ բանավեճի, ոչ էլ քննարկման նյութ է:
■  44-օրյա պատերազմի հետ կապված մեծ թվով հարցեր թեև արդեն պարզ են, բայց կան խնդիրներ, որոնք ողջ շղթայով կբացահայտվեն այս իշխանության հեռացումից հետո, որովհետև այս իշխանությունն իր ներկայությամբ, իր ակտիվ միջամտությամբ, բնականաբար, թույլ չի տալիս, որ հասարակությունն ամբողջության մեջ և՛ իրազեկվի, և՛ կարողանա վերլուծել, գնահատել այն ամբողջ պատճառահետևանքային կապը, որն առնչվում է 44-օրյա պատերազմի խայտառակ արդյունքների, հետևանքների և դրան հաջորդած ժամանակահատվածի հետ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով