Երեւանում հերթական զինված ռազբորկան է: Աջափնյակում: Մոտ տասը մարդ տեղափոխվել է …

💥 Երեւանում հերթական զինված ռազբորկան է: Աջափնյակում: Մոտ տասը մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ: Արդեն հայտնում են, որ մեկը մահացել է, երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Կարեւորը, որ ոստիկանության «ռեֆորմիստական փաթեթավորումը» իրականացվում է բարեհաջող, օրինակ հիմա կա ոստիկանական գվարդիա, այդ գվարդիան շրջում է համապատասխան գրությամբ մեքենաներով: Ռեֆորմի «դոնորները» նայում՝ ուրախանում են, չէ՞ որ գեղեցիկ է: Իսկ նրանց ի՞նչ է պետք: Պետք է, որ լինի գեղեցիկ:
Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանին է պետք, որ լինի որակով: Սակայն նրանք, որոնք այդ պրոցեսում հայաստանյան կողմում են՝ կառավարիչները, «ռեֆորմատորները», նույնպես հետաքրքրված են միայն գեղեցկությամբ, որովհետեւ, եթե լինի գեղեցիկ՝ բնականաբար կշարունակվի «դոնորությունը», նոր գեղեցկությունների համար:
Հանրագումարը՝ գեղեցիկ, բայց ըստ էության անարդյունավետ, անորակ ոստիկանական համակարգ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով