Ամերիկացի նախկին դիվանագետները «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույ…

🇺🇸 Ամերիկացի նախկին դիվանագետները «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։
📌 Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը դրական է գնահատել ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը հայ-ադրբեջանական համաձայնության մասին, սակայն, ըստ նրա, «այն չի սահմանում ԱՄՆ-ի որևէ կոնկրետ դերակատարություն այն հաջորդ քայլերում, որոնք, ըստ պետքարտուղարության, պետք է ձեռնարկեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ խաղաղ հարաբերություններ հաստատելու համար»։ Նա նաև նշել է, որ «Ռուսաստանը շահագրգռված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերականգնմամբ։ Դա ներկայումս չի համապատասխանում նրանց կարճաժամկետ շահերին»։
🔸 ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի կարծիքով՝ այս վերջին զարգացումների ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գոյության անհրաժեշտություն չկա։ Նրա կարծիքով՝ այս զարգացումը կնպաստի Հայաստանի էներգետիկ և առևտրային կախվածության նվազմանը ՌԴ-ց՝ հնարավորություն տալով Երևանին ավելի խորացնել հարաբերությունները Արևմուտքի, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ։ |amerikayidzayn.com|
Կարդալ ավելին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *