Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Եվ…

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական և անվտանգային քաղաքականության ավստրիական ինստիտուտի (AIES) նախագահ դոկտոր Վերներ Ֆասլաբենդի հետ։
Այս մասին հայտնում են Վիեննայում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային խաղաղության օրակարգը, TRIPP նախագիծը և այս համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդի աշխարհաքաղաքական իրավիճակի շուրջ, ինչպես նաև քննարկել են Հայաստան-Ավստրիա համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։
Դեսպանատան փոխանցմամբ՝ դոկտոր Վերներ Ֆասլաբենդը միջազգային քաղաքականության և անվտանգության հարցերով ավստրիական առաջատար վերլուծաբաններից է։ Նա հանդիսացել է նաև Ավստրիայում ամենաերկար պաշտոնավարած պաշտպանության նախարարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով