Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Նախագահները մասնակցել են թանգարանում բացված հայ լուսանկարիչ, դիզայներ Տաթև Մնացականյանի «Աղոթք խաղաղության» խորագրով ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը նվիրված է խաղաղության մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը նշանավոր գործիչների լուսանկարների և Գրիգոր Նարեկացու աղոթքների միաձուլման միջոցով։ Ցուցահանդեսի բացման արարողության մեկնարկին նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ https://youtu.be/zw73h6J2ijo
Թողնել պատասխան