Հանդիպում ենք երեքշաբթի․ այս անգամ #գիտարբուք|ի շրջանակում կխոսենք «Քաղաքաշինութ…

Հանդիպում ենք երեքշաբթի․ այս անգամ #գիտարբուք|ի շրջանակում կխոսենք «Քաղաքաշինությո՞ւն թե՞ քաղաքային պլանավորում» թեմայով։
Ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանի հետ կքննարկենք հետևյալը՝
— քաղաքային տարածքում որոշումների ընդունման ալգորիթմի վերարժևորման անհրաժեշտությունը,
— ապաճարտարապետականացնել քաղաքային պլանավորումը՝ դարձնելով այն մարդամոտ,
— քաղաքի կառավարման ու զարգացման հակադրությունը․ ինչպես ապահովել քաղաքի երկարաժամկետ կենսունակությունը։
Փետրվարի 24-ին՝ ժամը 20։00-ին սպասում ենք Ձեզ «Էպոս» ակումբում։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով