Երևանում սպանված չեչեն կնոջ հուղարկավորությունն իրականացվելու է Հայաստանում պետ…

🔻 Երևանում սպանված չեչեն կնոջ հուղարկավորությունն իրականացվելու է Հայաստանում պետական միջոցներով: Թե երբ, պետք է որոշի քննիչը:
🔻 Ավելի քան 120 օր է՝ Բայմուրադովայի մարմինը Երևանի դիահերձարաններից մեկում է: Հայաստանի իրավապահները երկու անգամ դիմել են ՌԴ՝ հարազատներին տեղեկացնելու համար, սակայն մինչ այժմ ոչ ոք չի ներկայացել աճյունը տանելու:
💬 «Եթե քննիչը այս պահին որոշում կայացրեց հուղարկավորել, ու մի շաբաթ հետո հայրը եկավ։ Այստեղ է մյուս հարցը, թե դուք ի՞նչ իրավունքով եք հուղարկավորել, չէ՞ որ պետք է սպասեիք, բայց ինչքա՞ն կարող են սպասել։ Այստեղ ողջամիտ ժամկետի հետ կապված հարց կա»,- ասել է Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: |azatutyun.am|
🔗 Կարդալ ավելին
Չեչնիայից Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալ է ՌԴ երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը, Factor TV-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով