Հունաստան կատարած պետական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ա…

Հունաստան կատարած պետական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Աթենքում հանդիպեց Հունաստանի գործարար համայնքի հետ
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Աթենքից, հանդիպմանը մասնակցում էին տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տարբեր այլ ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներ։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանն ու Հունաստանն ունեն տնտեսական գործակցությունը ակտիվացնելու մեծ ներուժ։
Նա ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, անդրադարձ կատարեց ռազմավարական նշանակության ծրագրերին։
ՀՀ նախագահը շեշտադրեց նաև տարածաշրջանային զարգացումները, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
«Մենք արդեն հաջողություններ ունենք այդ գործընթացում։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանը ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ Կցանկանայի նաև այլ խոշոր ծրագրերն ընդգծել, ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակում սպասվող ներդրումները տեխնոլոգիական, հաղորդակցությունների, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում»,-ասաց Վահագն Խաչատուրյանը։
ՀՀ նախագահը հույս հայտնեց, որ Հունաստանի գործարարները նման հանդիպման հնարավորություն կունենան նաև Երևանում` ավելի մանրամասն ծանոթանալով իրականացվող ծրագրերին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով