Հունաստանի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ գործակցությունը խորացնելու …

Հունաստանի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ գործակցությունը խորացնելու հարցում շինարարության, բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցն Աթենքից, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն` անդրադառնալով ՀՀ նախագահի պետական այցի շրջանակում հույն գործարարների հետ հանդիպմանը, դրա ժամանակ հնչած կարևոր շեշտադրումներին։

«Ես կարող եմ ասել, որ այս պետական այցը շատ ընդգրկուն էր, քանի որ այն ներառում է, ըստ էության, երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը` քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն, որը միտված է դեպի ռազմավարական երկխոսության, այնուհետև խորհրդարանական դիվանագիտություն, գործարարների հետ հանդիպումներ, համայնքային շփումներ, մշակութային կապեր։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության թանգարանն ու Ակրոպոլիսի թանգարանը ստորագրում են համագործակցության հուշագիր»,֊ ասաց ՀՀ դեսպանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով