Այսօր Վահան Հովհաննիսյանի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում ծածանվեց այն նույն…

Այսօր Վահան Հովհաննիսյանի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում ծածանվեց այն նույն դրոշը, որը ՀՅԴ-ականների նկատմամբ հարուցված ապօրինի քրեական գործի դատավարության ժամանակ՝ 12.12.1997 թ․-ին, դատարանի դահլիճում ծածանել էին Վահան Հովհաննիսյանը և ներկայումս ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ ի նշան ազատության։
Խորհրդանշական է, որ նույնիսկ դատարանի դահլիճում նրանք կարողացել են դրոշը դուրս բերել վանդակից և ծածանել այն վանդակից դուրս՝ որպես հիշեցում, որ ազատության խորհրդանիշ դրոշը երբեք չի կարող գտնվել ազատությունը սահմանափակող վանդակի ներսում։
«Թող այս դրոշը ձեզ ուժ և կորով տա ճիշտ այնպես, ինչպես դժվար պահին ուժ տվեց ինձ և իմ ընկերներին»:
Վահան Հովհաննիսյան
12.12.1997
ՀՅԴ Հայաստան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով