Իշխանությունները հայտարարում են, որ «թույլ չեն տա Գյումրի-2»:Գյումրիում գյումրեց…

Իշխանությունները հայտարարում են, որ «թույլ չեն տա Գյումրի-2»:
Գյումրիում գյումրեցիները ժողովրդավարական ճանապարհով` ընտրություններով, ձևավորել են քաղաքային իշխանություն, ընտրությունները չեն կեղծվել, արտաքին միջամտություն չի եղել, սովորական մարդիկ գնացել ու ընտրել են, բայց ՔՊ-ին չեն ընտրել:
Մի քիչ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «թույլ չենք տալու»: Ինչը՞ թույլ չեք տալու: Ազատ ու ժողովրդավարական ընտրություններ թույլ չեք տալու՞, այնպիսի ընտրությունների անցկացում, որով դուք կպարտվեք, դա թույլ չեք տալու՞:
Նման հայտարարությանը պետք չէ մատների արանքով նայել. սա ուղիղ սպառնալիք է ժողովրդավարությանը, ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը ու նաև ակնարկ իշխանությունը «ամեն գնով» պահելու մտադրության մասին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով