Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու
Ամենայն Հայոց Կաթողիկոսության
Եպիսկոպոսաց հավաքը հանդես եկավ հայտարարությամբ
2026 թ․փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները։
Հավաքի արդյունքում ժողովականները հանդես եկան հայտարարությամբ․
«Մենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց Պատրիարքության, քսանհինգ եպիսկոպոսներս, գոհություն և փառք ենք մատուցում Երկնավոր Տիրոջը, որ շնորհը պարգևեց մեզ Մեծի Պահոց շրջանի մեկնարկին աղոթական միությամբ վերանորոգելու Իջման Սուրբ Սեղանի առջև կնքած եպիսկոպոսական մեր ուխտը և հոգևոր առանձնացումով զորանալու մեր սրբազան կոչման մեջ՝ ներկա խռովահույզ ժամանակներում առավել նախանձախնդրությամբ և պատասխանատվությամբ շարունակելու արդյունավորել մեր առաքելությունը՝ ի խնդիր Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու պայծառության, աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդի հավատքի ամրապնդման և հոգևոր կյանքի զորացման։
Որդիական մեր շնորհակալությունն ենք հայտնում Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում հայրական հրավերով հայրենիքում և սփյուռքում ծառայող եպիսկոպոսներս համախմբվել ենք՝ միասնաբար խորհրդածելու Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ և լուծումներ գտնելու դրանց հաղթահարման ուղղությամբ։
Խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ ենք արձանագրում, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց Հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։ Արհեստականորեն ստեղծված այս խոչընդոտի պատճառով մենք հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին։ Սույն հավաքին իրենց ուղերձներն էին հղել նաև Նվիրապետական մեր մյուս Աթոռների գահակալները՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կ․Պոլսի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Եպիսկոպոսաց հավաքը իր եռօրյա նիստերի ընթացքում քննության առավ օրակարգում ընդգրկված հետևյալ նյութերը՝
— «Եկեղեցու առաքելությունը արդի ժամանակաշրջանում և առկա մարտահրավերները հայրենիքի և սփյուռքի մեջ» (զեկուցող՝ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան),
— «Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացությունը և Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի մեջ» (զեկուցող՝ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյան),
— «Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը քաղաքական շահարկումներից և ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները» (զեկուցող՝ Տ․ Աշոտ եպիսկոպոս Մնացականյան)։
Եղբայրական սիրո ու փոխհասկացողության մթնոլորտում բովանդակային, կառուցողական քննարկումների արդյունքում Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս վճռականորեն վերահաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու ավանդությամբ ու բազմադարյա փորձառությամբ նվիրագործված կարգերն ու սկզբունքները հոգեփրկչական իր առաքելության, այլև համազգային և հայրենական կյանքի առնչությամբ՝ ի մասնավորի արձանագրելով, որ՝
ա․ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ հիմնադրված Հայոց Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է (Եփես. Ա 22)։ Տերունահաստատ այս կառույցը ղեկավարվում է Սուրբ Գրքով, Եկեղեցու վարդապետությամբ ու կանոններով և առաքելական հաջորդականության սկզբունքով՝ Հայոց Հայրապետների հովվապետությամբ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը հայրենիքում և սփյուռքում ներառում է ազգիս զավակների հոգևոր խնամքն ու քրիստոնեական դաստիարակությունը, ազգային և հոգևոր ինքնության պահպանումը։
բ․ Բազմադարյա իր պատմության հոլովույթներում Հայոց Եկեղեցին, որպես «կենդանի Աստծո Եկեղեցի, սյուն և հաստատություն ճշմարտության» (Ա Տիմ. Գ 15), ժամանակի պահանջներին համահունչ, ներքին բարենորոգությամբ միշտ կենսունակ է պահել Քրիստոսի Ավետարանը քարոզելու և ժողովրդին դեպի փրկություն առաջնորդելու իր բուն առաքելությունը։

Թողնել պատասխան