Թրամփը կարծում է, որ Փաշինյանն ու Ալիեւն ընկերներ են դարձելՎաշինգտոնում Խաղաղութ…

Թրամփը կարծում է, որ Փաշինյանն ու Ալիեւն ընկերներ են դարձել
Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովի իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ հիշեցրել է, որ ներդրում է ունեցել ութ հակամարտությունների կարգավորման մեջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի։

30 տարի պայքար, ու մենք ամեն ինչ լուծեցինք։ Մեծ շնորհակալություն ձեզ։ Դա մեծ գործ է։ Ես կարծում եմ, որ նրանք (ի նկատի ունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին- խմբ.) ընկերներ են դարձել։ Ես վստահ չեմ, թե կարող եմ դա ասել, բայց այդպես եմ կարծում

,- հայտարարել է Թրամփը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ընթացքը։
ԱՄՆ առաջնորդը Փաշինյանին և Ալիևին անվանել է նաև «լավ մարդիկ ու կոշտ առաջնորդներ»։

Մենք խաղաղություն ունենք երկու շատ կարևոր երկրների միջև, և ես դա երբեք չեմ մոռանա

,- հավելել է Թրամփը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով