Գյուլագարակի համայնքապետի տեղակալ, ՔՊ-ական Արմեն Մարիկյանն իր ընկերների հետ 2023 թ. հունիսի 4-ին ծեծի էր ենթարկել Ստեփանավանի Դենդրոպարկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին:
Դատալեքսից տեղեկացանք, որ Մարիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա, «2023 թ. հունիսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում գտնվելով ոչ սթափ վիճակում, ընկերների՝ Արմեն Մուրադյանի, Աշոտ Մուրադյանի եւ Մարատ Սուքիասյանի հետ «Դենդրոպարկ» կոչվող բուսաբանական այգի բարձրացող ճանապարհին խոչընդոտել է ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկների կողմից իրականացվող աշխատանքներին, հնչեցրել են սպառնալիքներ եւ նրանց նկատմամբ գործադրել բռնություն, որից հետո Աշոտ Մուրադյանը դիմել է փախուստի»:
Գործը դատաքննության փուլում է: Մեկ այլ քրեական գործով էլ է Մարիկյանն անցել․ չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք եւ գտնվելով ոչ սթափ վիճակում, մեքենա է վարել։ Նրան առաջադրվել է մեղադրանք, եւ պատիժ է նշանակվել տուգանք՝ 340 հազար ՀՀ դրամի չափով:

Թողնել պատասխան