Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայր Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որի նկատմ…

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայր Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որի նկատմամբ հետաքննություն է սկսվել, ազատ է արձակվել. փետրվարի 19-ին նա ձերբակալվել էր պետական ​​պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Թեմզայի հովտի ոստիկանությունը հայտնել է, որ ավարտվել են խուզարկությունները Նորֆոլկի կալվածքում, որտեղ բնակվում էր նախկին արքայազն Էնդրյուն։ Ոստիկանությունը հավելել է, որ «մանրակրկիտ գնահատումից հետո» այժմ պաշտոնական հետաքննություն է սկսվել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով