ՀՀ ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությա…

ՀՀ ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, սոցիալական ոլորտներին առնչվող հարցեր
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, սոցիալական, համայնքային և կառավարման ոլորտներին առնչվող հիմնահարցեր։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորել է նման հանդիպումների պարբերական բնույթը: «Այս կերպ հնարավորություն ունենք տեղում անդրադառնալ խնդիրներին, քննարկել քաղաքացիներին հուզող հարցերը և համատեղ գտնել գործնական լուծումներ։ Վստահ եմ, որ այս ձևաչափով շարունակական շփումը կնպաստի մարզում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը»։
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Շիրակի մարզպետի աշխատակազմի հետ ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունը։ Պաշտպանի խոսքով՝ վերջին շրջանում մարզից ստացված դիմումներում զգալի թիվ են կազմում թափառող շների հիմնախնդրին վերաբերող հարցերը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով