Աշխատանքներ են տարվում հաջորդ փուլում կառուցվելիք 300 դպրոցների ցանկի մշակման ու…

❗️Աշխատանքներ են տարվում հաջորդ փուլում կառուցվելիք 300 դպրոցների ցանկի մշակման ուղղությամբ. Սվաջյանը հերքեց դպրոցներ փակելու տեղեկությունները
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը հերքել է տարբեր հարթակներում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ավելի քան 200 դպրոց փակել։
ԿԳՄՍ փոխնախարարը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում։
«Տաբեր սոցիալական հարթակներում և լրատվական էջերում շրջանառվում է տեղեկատվություն ավելի քան 200 դպրոցների փակման մասին, ինչը, բնականաբար, ապատեղեկատվություն է։
Ընդհակառակը, բազմաթիվ գյուղերում իրականացվում են դպրոցաշինության, մանկապարտեզաշինության հսկայածավալ աշխատանքներ, ինչի ապացույցները յուրաքանչյուր ամիս տեսնում ենք նոր կառուցված կամ վերանորոգված դպրոցների ու մանկապարտեզների տեսքով։ Բնականաբար, դրանք փակելու ուղղությամբ որևէ խոսակցություն լինել չի կարող։ Մեր դպրոցական ֆոնդը և մանկապարտեզների շենքային ֆոնդը բավական մեծ մաշվածություն ունի՝ հաշվի առնելով, որ դրանք հիմնականում խորհրդային տարիներից պահպանված շենքեր են, և կառավարության կողմից սահմանված «500 դպրոց, 300 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում առանձնացվել են այն դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք առավել վատ վիճակում են գտնվում, ուստի ծրագրի այս շրջափուլում առավելապես կենտրոնացել ենք գյուղական բնակավայրերի դպրոցների վրա»,- ասաց Սվաջյանը։
Եթե երբեմն քաղաքային բնակավայրերի դպրոցներից բողոքներ են ստացվում, որ իրենց բավարար ուշադրություն չի դարձվում, ապա այդ հանգամանքն, ըստ Սվաջյանի, պայմանավորված է այն իրողությամբ, որ վերոհիշյալ ծրագրի առաջին շրջափուլում ավելի շատ ուշադրություն է հատկացվում գյուղական բնակավայրերին։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով