«Արշակ սրբազանին թիրախավորող տեսանյութերը կեղծ են». փաստաբանը ներկայացրել է միջա…

«Արշակ սրբազանին թիրախավորող տեսանյութերը կեղծ են». փաստաբանը ներկայացրել է միջազգային փորձաքննությունների արդյունքները
Փաստաբան Արսեն Բաբայանն այսօր՝ փետրվարի 20-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ իր նախաձեռնությամբ պատվիրված միջազգային փորձաքննությունների արդյունքները։
📌 Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում նշանակել էր փորձաքննություն, որով հաստատվել էր, որ տեսանյութում պատկերված անձը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։
Փաստաբան Արսեն Բաբայանն ասուլիսի ընթացքում իր բացասական վերաբերմունքը հայտնեց Քննչական կոմիտեի նշանակած փորձաքննության վերաբերյալ։ 🗣 Արսեն Բաբայանի խոսքով՝ արհեստական բանականությամբ մեր օրերում ցանկացած տեսանյութ կարելի է ստանալ մարդու դեմքով, և գլխավոր հարցը պետք է լիներ ոչ թե տեսագրությունում այդ մարդն է, թե՞ ոչ, այլ այդ տեսանյութը իրակա՞ն է, թե՞ ոչ։
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով