«Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ …

🗣 «Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ Փաշինյանին, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, ներառյալ՝ ես, նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ 
🔸 Նա նշում է՝ վտանգը մեծ է, որ շուտով Հայաստանի իշխանությունները զիջումներ են անելու՝ միջազգային հայցերից հրաժարվելու, Մինսկի խմբի լուծարման և այլ հարցերում, որոնց կատարման համար առ այսօր համաձայնագրի ստորագրումը ներկայացվել է որպես նախապայման:
📌 «Այո, մենք խաղաղության կարիք ունենք, բայց առաջարկվող համաձայնագիրը չի կարող բերել խաղաղություն ու արդարություն, քանի որ ընդհանրապես հաշվի չի առնում հակամարտության բազմաթիվ կենսական հիմնախնդիրներ և բոլոր կողմերի իրական իրավունքներն ու շահերը», – նշված է Բեգլարյանի հայտարարությունում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *