Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները մասնակցում են Ստրանջայի A կարգի 77-ր…

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները մասնակցում են Ստրանջայի A կարգի 77-րդ միջազգային մրցաշարին:
Տղամարդկանց հավաքականը Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի ղեկավարությամբ մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով`50 կգ` Ռուդոլֆ Գարբոյան, 55 կգ` Ժիրայր Սարգսյան, 60 կգ` Արթուր Բազեյան, 65 կգ` Արթուր Սահակյան, 70 կգ` Հարություն Հակոբկոխյան, 75 կգ` Մարատ Միքայելյան, 90 կգ` Նարեկ Մանասյան, + 90 կգ` Դավիթ Չալոյան:
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը մրցավայր է տարել Էլիդա Քոչարյանին և Անուշ Գրիգորյանին:
Մրցաշարին մասնակցում է 35 երկրի ավելի քան 350 մարզիկ: Առաջնությունը կեզրափակվի մարտի 2-ին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով