Բրիտանական կինոակադեմիայի BAFTА մրացանակաբաշխության ընթացքում ռեժիսոր Փոլ Թոմաս …

Բրիտանական կինոակադեմիայի BAFTА մրացանակաբաշխության ընթացքում ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի «One Battle After Another» («Պայքարը պայքարից հետո») ֆիլմը միանգամից 6 մրցանակ է տարել՝ դառնալով երեկոյի ամենատիտղոսակիր կինոժապավենը
Հեղափոխականների մասին պատմող ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն կինեմատոգրաֆիա», «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։ Ֆիլմի դերակատարներից Շոն Պենը հաղթել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։
«Sinners» («Մեղավորները») ֆիլմը, որի պրոդյուսերների շարքում է ամերիկահայ Սև Օհանյանը, հաղթել է երեք անվանակարգում՝ «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն երաժշտություն», ինչպես նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Վունմի Մոսակուի մարմնավորած կերպարի համար։
Շեքսպիրի ընտանեկան ողբերգության մասին պատմող «Hamnet» («Համնետ») դրամայում մարմնավորած կերպարի համար դերասանուհի Ջեսի Բաքլին հաղթել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Երեկոյի ամենամեծ անակնկալներից է եղել «Լավագույն դերասան» անվանակարգում Ռոբերտ Արամայոյի հաղթանակը՝ «I Swear» («Ես հայհոյում եմ») ֆիլմի համար։ Նույն անվանակարգում էին առաջադրված դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Թիմոթի Շալամեն, Մայքլ Բ․ Ջորդանը։
Շալամեի կենտրոնական դերակատարությամբ «Marty Supreme» («Հրաշալի Մարթի») սպորտային դրաման երեկոյի ընթացքում որևէ մրցանակ չի շահել։
Ռեժիսոր Գիլյերմո դել Տորրոյի «Ֆրանկենշտեյն» ֆիլմը երեք մրցանակ է տարել արտադրական դիզայնի, կոստյումների դիզայնի, ինչպես նաև դիմահարդարման համար։
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» է ճանաչվել նորվեգական «Sentimental Value» («Զգայական արժեք») ֆիլմը։
«Լավագույն վիզուալ էֆֆեկտներ» անվանակարգում հաղթել է Ջեյմս Քեմերոնի «Avatar: Fire and Ash» («Ավատար․ կրակ և մոխիր») ֆիլմը, իսկ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Zootopia 2»-ն («Զուուտոպիա 2»)։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով