🔻 ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը։ Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Մինչ մայիսի 26-ը 14։00-ն քաղաքացիները կարող են դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչություն, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու համար
,- նշվում է հաղորդագրության մեջ։
📌 Հիշեցնենք՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։
Թողնել պատասխան