19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մար…

📣 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդում
🗣 «Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին։ Սա, անշուշտ, բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում, առկա է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն, և միաժամանակ տարածվում են խեղաթյուրված պատմական նարատիվներ։ Այնուամենայնիվ, Հայաստանը մնում է հաստատակամորեն հանձնառու շարունակելու այս ուղին՝ ապագային միտված հանգրվանին հասցնելու նպատակով այն գիտակցմամբ, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կձևավորի առավել նպաստավոր միջավայր հակամարտության հետևանքների հասցեագրման համար», — նշել է Միրզոյանը։
🇦🇲 Փետրվարի 23-24-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ 📌 Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: [ՀՀ ԱԳՆ]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով