Սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքովՄայրաքա…

🌧 Սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Մայրաքաղաքում փետրվարի 23-ի և 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ին սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ին, 26-ի գիշերն հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
🌡 Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով