Իրանում ու Իրանի շուրջ ամենակարևոր լուրերից.Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փո…

📍Իրանում ու Իրանի շուրջ ամենակարևոր լուրերից.
➡️Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլն անցկացվելու է փետրվարի 26-ին, Ժնևում:
➡️Վերջին երկու օրերին Իրանի տարբեր քաղաքների համալսարաններում ուսանողները բողոքի ակցիաներ են կազմակերպել, որոշ դեպքերում դրանք ուղեկցվել են մերձիշխանական ուսանողների ու ուժայինների հետ բախումներով:
➡️ New York Times-ը գրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր սպանության ու պատերազմի դեպքում ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին է վստահել երկրի «գոյատևման ապահովումը»: Խամենեին նաև իր կողմից նշանակվող պաշտոնները զբաղեցնող անձանց համար (օրինակ՝ ԶՈւ հրամկազմ) մինչև 4 փոխարինող է նշանակել և նույնը կարգադրել է ղեկավար պաշտոն զբաղեցնող այլ անձանց:
➡️Le Figaro-ն էլ գրել է, որ նախկին նախագահ Հասան Ռոհանին, մի քանի հոգևորականներ և նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆը հունվարի սկզբին փորձել են իշխանությունից հեռացնել Ալի Խամենեին, սակայն Լարիջանին ձախողել է նրանց պլանները, ինչից հետո Ռոհանիի ու Զարիֆի նկատմամբ մի քանի օր տնային կալանք է կիրառվել: (Ի դեպ, հունվարին լուրեր էին շրջանառվել Ռոհանիի ու Զարիֆի ձերբակալման մասին, սակայն հետագայում դրանք հերքվեցին):
➡️Ըստ Financial Times-ի՝ Իրանը ՌԴ հետ զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման գաղտնի պայմանագիր է կնքել։ Գործարքի արժեքը 500 մլն եվրո է։ Մատակարարումները նախատեսվում են 2027-2029թթ։
@IRI2day

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով