🥇 Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներ Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթող են ճանաչվել Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների մարզասրահի առաջնությունում։
👟 Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը ոսկե մեդալ է նվաճել 16.66 մետր արդյունքով, իսկ վազորդ Երվանդ Մկրտչյանը լավագույնն է եղել 1500 մետր մրցատարածությունում՝ գրանցելով 3:42.29 րոպե արդյունք։
🏆 Մարզիկներին պարգևատրել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։
📈 Հաջողություն է գրանցել նաև Ռազմիկ Ղազարյանը. եռացատկում նա սահմանել է անձնական ռեկորդ (16.21 մ) և լրացրել սպորտի վարպետի նորման։

Թողնել պատասխան