Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտի…

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սիլվիա Շմիդթին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հեննիգը:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Գերմանիայի՝ որպես ԵՄ առաջատար երկրներից մեկի, հետ գործընկերության խորացմամբ՝ հատկապես գիտական, հետազոտական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

«Մենք պատրաստակամ ենք քննարկելու և իրագործելու Հայաստան-Գերմանիա կրթական և գիտական համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդման, ակադեմիական համագործակցության նախագծեր իրականացնելու հնարավորությունները՝ ստեղծելով կայուն հարթակ երկկողմ հարաբերությունների խորացման և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի առաջնահերթությունները՝ ընդգծելով բարձրագույն կրթության, գիտության միջազգայնացման առաջնահերթությունը, ինչպես նաև բուհերի վարկանիշային համակարգում ավելի բարձր արդյունքներ գրանցելու նպատակով համատեղ միջոցառումների անցկացման կարևորությունը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով