Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է …

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թոմ Բերենդսենին՝ Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Արարատ Միրզոյանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մաղթում եմ հաջողություններ առաջիկա կարևոր աշխատանքում։ Անհամբեր սպասում եմ շարունակական համագործակցությանը՝ Հայաստան-Նիդեռլանդներ ռազմավարական գործընկերության առաջմղման գործում»,-գրել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարն իր գրառման մեջ շնորհավորել է նաև Նիդեռլանդների արտաքին առևտրի և համագործակցության զարգացման նորանշանակ նախարար Սյորդ Սյորդսմային։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով