Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացա…

Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումնառությունն ավարտելուց հետո, Հայաստանում կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատելով, կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նախագիծը նրա մասին է, որ մեր այն քաղաքացիները, որոնք տարկետում են ստանում և ուսումնառությունը կազմակերպում են արտերկրի հեղինակավոր բուհերում, նաև հնարավորություն ստանան կրթական համապատասխան աստիճանն ավարտելուց հետո վերադառնալ և առնվազն 3 տարի աշխատել համապատասխան ոլորտում Կառավարության սահմանած կարգով, որից հետո կարող են, ըստ էության, ազատվել զինվորական ծառայությունից»,-ասաց Անդրեասյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով