Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանովԵրևան քաղաք…

🌧 Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
Երևան քաղաքում փետրվարի 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ին, մարտի 1-ին սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով