Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի…

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- գրել է Պապիկյանը։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրան է այցելել փետրվարի 23-ին։ Փետրվարի 24-ին Սուրեն Պապիկյանը հանդիպել էր նաև Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով