Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հան…

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։
Հանդիպման մասին ՀՀ պաշտպանության նախարարը գրել է սոցիալական ցանցերի իր էջերում։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

«Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ենք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,– գրել է Սուրեն Պապիկյանը։

Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն ու Ազիզ Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով