Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն արտագնա նիստ է անցկացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Արտագնա նիստի ընթացքում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ քննարկել ենք Ազգային ժողովին վերաբերող սահմանադրական կարգավորումները և ՏԻՄ-երին վերաբերող կարգավորումները»,- գրել է Գալյանը։
Նախարարը հայտնել է, որ հանրային քննարկման ձևաչափով հանդիպել են նաև մարզային ՀԿ-ների և ԲՈւՀ-երի ներկայացուցիչներին` լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները նոր Սահմանադրության վերաբերյալ:
https://cdn4.telesco.pe/file/66132258d2.mp4?token=Q6l6t9rGotgwK31mF0Gw47-J9t4cWmHPvZ0P3NSJlX6jcU0Dwc8Z5Ln438HkVBLFndgI7G2wC_zYdrkPXnMGEvf_jdVygSbgJOThPOaWO937t6fr_b3-b876JvcZB-qgObEFDbvZcJcUtDo0XHDsTkuK4ZXXrS_zhsFzsMKl9dZMcMc3OQopyHdh0JnXwSMOADZslcc5tyemQOLjvmyuV7a0b7pN4AD6FtFCVJr3PkhApRL7ZKUu7yMhuCoK0DAzhGsVrK668IZf6PB7lhpoQNqtimcBQ1xsMMsk_etGscupj9nRkj4AzCwp0wP2JurgjhZxx8SGAmrH7OXg30piPQ
Թողնել պատասխան